Հենրիխ Մխիթարյանը՝ ազգային հավաքական չհրավիրվելու մասին

Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ առաջիկա միջազգային խաղերին Հայաստանի հավաքական չհրավիրվելու պատճառներն իր համար համոզիչ չեն: Մխիթարյանը, մասնավորապես, գրել է․

«Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբն ինձ տեղեկացրեց, որ չգիտես ինչու ինձ չեն հրավիրել առաջիկա միջազգային խաղերին: Բերված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և նրանց մաղթում եմ ամենալավը առաջիկա խաղերում»։