Կրակոցներ՝ Երևանում. Նորք-Մարաշից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 61-ամյա մի քաղաքացի

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով  թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց  է տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից և նա 61-ամյա  Լավրենտ Առուշանյանն է:

Այս պահին ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները: