Թուրքերը և «Պանդորայի արկղը». անօդաչու սարքերը (ԱԹՍ) կօգտագործվեն Թուրքիայի դեմ

Հայաստանում դավաճանական իշխանության և Արցախի Հանրապետության օկուպացիայի պատճառով մենք երկար ժամանակ չէինք գրում թուրքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Տարօրինակ չթվա՝ 2021 թ. մայիսի որոշ իրադարձություններ ստիպում են վերսկսել այս հարցի մոնիտորինգը:

Սկզբում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 18-ի երեկոյան ասաց, որ երկու անհայտ անօդաչու սարք (ԱԹՍ), որի պատկանելությունը թուրքերը չեն կարող ճշտել ու հաստատել, փորձել են հարվածել Դիբարբեքիր նահանգում գտնվող թուրքական բանակի ռազմաբազային: Ըստ նրա, երկու ԱԹՍ-ն էլ «վնասազերծվել են»: Նախարարը լակոնիկ էր, բայց հասկացրեց, որ իբր թուրք զինվորականների շրջանում վնասներ կամ զոհեր չեն եղել: Դիարբեքիրը Թուրքիայում այսօրվա քուրմանջի քրդերի «կենտրոն» է և այսպես կոչված Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP / PDG) կենտրոն, որը համանախագահում են քրդեր Սելահեթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեդաղը, ովքեր արդեն երկար ժամանակ անազատության մեջ են, և Անկարան ցանկանում է արգելել այդ կուսակցությունը: Եվ հիմա՝ երկու ԱԹՍ-ների ուժերով թուրքական բանակի հենակետի վարահարձակումը… Խորհրդանշանական է՝ թուրքերը իրենց անօդաչու սարքերը՝ «բայրաքթարներն» օգտագործեցին Արցախի հայերի դեմ, իսկ այստեղ՝ Թուրքիայի դեմ ԱԹՍ-ների կիրառման սկզբի փաստը, ընդ որում՝ այս ֆաշիստական երկրի տարածքի խորքում: Հաշվի առնելով, որ ցանկացած ԱԹՍ ունի թռիչքի սահմանափակ ժամանակ, մենք իրավունք ունենք ենթադրելու, որ այս երկու անօդաչու սարքերը օդ են բարձրացել Դիարբեքիրից ոչ ավելի, քան 100 կմ հեռավորության վրա:

Բայց ահա՝ արդեն մայիսի 21-ին թուրքական «Daily Sabah» թերթը, վկայակոչելով Թուրքիայի ՊՆ հայտարարությունը, գրեց, որ Արևմտյան Հայաստանում հերթական անգամ «ինչ-որ մեկը» փորձել է երկու ԱԹՍ-ով հարձակվել ռազմական օբյեկտների վրա. «Բաթմանի հենակետի վրա, որտեղ տեղակայված են անօդաչու սարքերը, և Շիրնակում գտնվող Թուրքիայի զինված ուժերի 23-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարութան վրա հարձակվել են անօդաչու սարքերով»: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օդային հարձակման հետևանքով նյութական վնասներ և զոհեր չեն եղել, իսկ ինքնաթիռները (նույնպես՝ անհայտ ծագմամբ) «վնասազերծվել են»: Դեպքի այլ մանրամասներ, ինչպես և մայիսի 18-ի հարձակման դեպքի հետ կապված, չեն բացահայտվել: Շիրնակն ու Բաթմանը նույնպես հիմնականում քրդաբնակ քաղաքներ են ՝ 2013-16 թթ. այստեղ հաճախ էին բռնկվում փողոցային մարտեր թուրքական բանակի և Քրդական բանվորական կուսակցության (PKK) պարտիզանների միջև, թուրքերը գործնականում ոչնչացրին գրեթե ամբողջ Շիրնակը 2016-ին, իրավիճակը շատ «թեժ» էր:

Մենք դժվարանում ենք ասել, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել Դիարբեքիրում, Բաթմանում և Շիրնակում: Թուրքիայում փորձագետները մեկնաբանել են, որ՝ ենթադրաբար, հարձակումների հետևում կանգնած են քրդական PKK- ի պարտիզանները, չնայած ավելի վաղ այս խումբը աչքի չէր ընկել անօդաչու ինքնաթիռների օգտագործման մեջ՝ Թուրքիայի անվտանգության ուժերի և բանակային ստորաբաժանումների դեմ գործողությունների ընթացքում: Եվ որտեղի՞ց PKK-ն կարող է ստանալ ԱԹՍ-երը, որոնք կարող են օգտագործվել ռազմական թիրախներին հարվածելու համար. նման նպատակների համար նախատեսված ԱԹՍ-երը պետք է կարողանան օդ բարձրացնել գոնե ինչ-որ քանակությամբ պայթուցիկ նյութ կամ նռնակ: Ամենապարզ ԱԹՍ-երը, որոնք այժմ լայնորեն օգտագործվում են հետախուզական նպատակներով նույնիսկ Սիրիայի և Իրաքի ահաբեկիչների կողմից, թռիչքի ընթացքում չեն կարող իրենց հետ կրել ավելորդ քաշ:

Եթե ​​Դիարբեքիրում, Բաթմանում և Շիրնակում թուրքական ռազմակայանների և օբյեկտների վրա հարձակման փորձ կատարող ԱԹՍ-ները իսկապես արձակվել են PKK-ի պարտիզանների կողմից, ապա տրամաբանական է ենթադրել, որ այդ անօդաչու թռչող սարքերը «ինչ-որ մեկը» նվիրաբերել կամ վաճառել է Քրդական բանվորական կուսակցությանը: Եվ միևնույն ժամանակ այդ «ինչ-որ մեկը» քրդերի մոտ ուղարկել է մարդկանց, որոնք գիտեն՝ ինչպես վարվել այս ԱԹՍ-ների հետ, ինչպես կառավարել ԱԹՍ-ներ: Դե, կամ էլ իր «տանը» PKK կուսակցության ներկայացուցիչներին սովորեցրել էր անօդաչու սարքերը կառավարելու հմտություն: Այնուամենայնիվ, կան բավականին շատ հավակնորդներ, որոնք պետք է պատասխան տան Թուրքիայում ռազմական նշանակության օբյեկտների դեմ չորս (ընդհանուր առմամբ) ԱԹՍ-ների գործարկման համար, և դրանք, ոչ միայն PKK-ի պարտիզաններ են: Թուրքիան ու թուրքերը «շատ են զզվեցրել» շատ ու շատ երկրների ու ժողովուրդների…

Սերգեյ Շաքարյանց