Իրանի ԱԳ նախարար կայցելի Հայաստան

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն։

Իրանական ԱԳ նախարարության խոսնակը չի մանրամասնել, թե ինչ հարցեր է քննարկելու նախարար Զարիֆն այդ այցի ընթացքում։