Սյունիքի գործով Մելս Հայրապետյանի արարքում հիմնավոր կասկած չկա․ դատարան

«Քիչ առաջ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ լեգենդար դատավոր Ա. Ազարյանի, բավարարեց մեր բողոքը և արձանագրեց Մ. Հայրապետյանի (Սյունիքի գործ) արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը!!!

Նշեմ նաև որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Մ. Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը (հիմքերի մասով)!!!

Կեցցե ՀՀ Դատարանը!!!»,- գրել է Միքայել Շխիմյանը։