Մինչև Դո՛ւք հաշվի չառնեք անցյալի սխալները, չգիտակցեք, որ նեղ կուսակցական շահերով առաջնորդվելը կործանարար է, դուք ձեր քայլերով հնարավորություն եք տալու դավաճան կապիտուլյանտին վերարտադրել իր թրքաբարո իշխանությունը

Հետևելով քաղաքական անցուդարձին և տեսնելով ժողովրդի անտարբերությունը հասկանում եմ, որ մեր Ազգային դիմադրողականությունը գնալով և վերջնականապես ընկնում է, իսկ հուսահատությունը խորանում:

Ցավալին այն է, որ ժողովուրդը գտնվում է խորը թմբիրի մեջ, իր առօրյա կենցաղային խնդիրներով զբաղվում, կամ անհոգ զբոսնում, սրճարաններում ու ռեստորաններում վայելում կյանքը, իսկ այդ ժամանակ հրապարակներում մշտապես պայքարում են նույն մարդիկ, ովքեր պետության և պետականության ճակատագրով մտահոգ են, նյարդային ու անհանգիստ: Ուզում եմ մեջբերել և հիշեցնել Ղարսից գաղթած պապիկիս խոսքերը, որոնք ոչ մի Հայ երբեք չպետք է մոռանա. «թուրքն ընկնի ոտքդ կպաչի, կանգնի՝ գլուխդ կկտրի»:

Խոսքս ուղղում եմ Ազգային ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերին.

Մինչև Դո՛ւք հաշվի չառնեք անցյալի սխալները, ինչպես նաև չգիտակցեք, որ այս օրհասական պահին առանձին-առանձին գործելը և նեղ կուսակցական շահերով առաջնորդվելը կործանարար է ու շարունակեք նույն ոճով պայքարել մեկդ մյուսի դեմ, դուք ձեր քայլերով հնարավորություն եք տալու դավաճան կապիտուլյանտին վերարտադրել իր թրքաբարո իշխանությունը: Դուք հասկանո՞ւմ եք, որ Հայաստանը սրընթաց գնում է դեպի վերջին հանգրվան՝ թուրքացման: Մինչև Դո՛ւք քարոզարշավի եք պատրաստվում, այդ ընթացքում թշնամին անարգել իր սև գործն է անում, հիշե՛ք սա, այսպես չի կարելի գործել, հարգելինե՛րս:

Հ. Գ. Հենց այս պահին դավադիր և կապիտուլյանտ իշխանությունները բարբաջում են, ասես ոչինչ չի եղել, իսկ Հայաստանի սուվերեն տարածքում արդեն 1000-ից ավելի ադրբեջանցի կա:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից