«Զարթոնք» կուսակցությունը և 5165 շարժումը դիմելու են դատախազություն՝ ընդդեմ Փաշինյանի

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

22.05.2021թ. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության և 5165 շարժման համատեղ հանրահավաքի ժամանակ հայտնեցի, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու Հայաստանի սահմանների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու ցանկություն հայտնած Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը պահելու (յուրացնելու) արարքի կապակցությամբ:

Այսօր՝ 24.05.2021թ. ժամը 15:00-ին, լինելու ենք ՀՀ գլխավոր դատախազության մոտ: Հաղորդմանը միանալու ցանկություն ունեցող քաղաքացիները կամ կազմակերպությունները կարող են ժամը 15:00-ից մինչև 16:00-ն մոտենալ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց և ստորագրել: Նախատեսում ենք ժամը 16:00-ին հաղորդումը հանձնել դատախազություն»: