Անգլիական ընկերությունը ներդրումներ է անելու թուրքին հանձնված Արցախի տարածքներում. Զոհրաբյան

Անգլիական Anglo Asian mining ընկերությունը ներդրումներ է անելու թուրքին հանձնված Արցախի տարածքներում

Երբ դեռ կապիտուլյացիոն խայտառակության ստորագրումից օրեր առաջ գրեցի, որ Ադրբեջանը արդեն Շուշին հռչակել է իր մշակութային մայրաքաղաքը և 2021-ի օգոստոսին Շուշիում ադրբեջանական խոհանոցի միջազգային փառատոն է նախաձեռնել, քայլական կոնգլոմերատը կրկին ընկավ ցնցակաթվածի մեջ ու րոպեում 100 կիլոմետր արագությամբ հերքումներ տարածեց լկտի ստի և հեղափոխության սուրբ արժեքները ոտնահարելու մասին։

Օգոստոսին Շուշիում փառատոնը, այդուհանդերձ, կայանալու է, իսկ այսօր Ալիևը պաշտոնապես հրավիրեց բրիտանացի գործարարներին ներդրումներ անել Արցախի զավթված տարածքներում և մասնավորապես Քարվաճառում, որտեղ կան բնական լուրջ պաշարներ։

Մեծ Բրիտանիայի Anglo Asian mining ընկերությունը, որը դեռևս պատերազմից ամիսներ առաջ Ադրբեջանի հետ Զանգելանի ոսկու հանքի շահագործման պայմանագիր էր կնքել, արդեն հայտարարել է ներդրումների մասին, իսկ բրիտանական մի շարք այլ ընկերություններ թուրքին հանձնված մեր տարածքներում պատրաստվում են տնտեսական լուրջ ներդրումներ անել։

Մնացածը՝ no comment:

 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։