Թուրքագետն անդրադարձել է «Ապագա կա» կարգախոսին

2018թ․-ի նոյեմբերի 23-ին Թուրքիայում հիմնադրվել է «Կրկին Բարեկեցություն» կուսակցությունը Թուրքիայի վարչապետներից մեկի՝ Նեջմեթթին Էրբաքանի որդու՝ Ֆաթիդ Էրբաքանի կողմից։ Կուսակցությունը հիմնադրվել է «Ազգային տեսլականի» հիմքի վրա։

Կուսակցության տարբերանշանը կիսալուսինն է, որի մեջից դուրս է գալիս ցորենի հասկը։ Սա կրնօրինակն է «Բարօրություն» կուսակցության տարբերանշանի, որը հիմնադրվել էր 1983 թվականին և փակվել 1998 թվականին: Տարբերանշանում հասակը ներկայացված է որպես նյութական զարգացում, իսկ կիսալուսինը ՝ հոգևոր զարգացում:

Կուսակցությունը հիմնադրվել է «Մենք մեր ազգի համար ենք» կարգախոսով, սակայն մեկ տարի հետո կարգախոսը փոխվեց։

2019թ․-ի նոյեմբերի 17-ին կուսակցության առաջին համագումարին նոր կարգախոս ընտրվեց ՝ «Ապագա կա»։ Թուրքիայի քաղաքական պատմության մեջ այդ համագումարը համարվեց ամենամեծը, որին մասնակցել են 44 000 մարդ։

Այդ համագումարի համար տեսահոլովակից մի հատված ներկայացնեմ թարգմանաբար․

«Մենք մեր ժողովրդին նոյեմբերի 17-ին հրավիրում ենք մեր առաջին մեծ համագումարին ` հանուն մեծ Թուրքիայի, նոր և արդար Թուրքիայի, բարեկեցիկ Թուրքիայի և ասելու, որ ԱՊԱԳԱ ԿԱ»։

Հ․Գ․ Առավոտվանից բազմաթիվ նամակներ եմ ստանում՝ կապված այս կարգախոսի հետ, դրա համար անդրադարձ կատարեցի։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։