«Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում հաղթել է Իտալիան

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտվել է «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթը: Հաղթող է ճանաչվել Իտալիան ներկայացնող Maneskin ռոք խումբը՝ «Zitti E Buoni» երգով:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիան, երրորդը՝ Շվեյցարիան: Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում:

Այս տարի մրցույթին մասնակցում էր 39 երկրի ներկայացուցիչ, նրանցից 26-ն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ:

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել մայիսի 18-ին, երկրորդը՝ մայիսի 20-ին: Հայաստանն այս տարի չի մասնակցել «Եվրատեսիլ»-ին: