Ադրբեջանն արդեն հրավիրել է Բրիտանիայի գործարարներին՝ ներդրումներ կատարել Արցախի գրավյալ տարածքներում․ Հոխիկյան

Ադրբեջանը արդեն պաշտոնապես հրավիրել է Մեծ Բրիտանիայի գործարարներին’ ներդրումներ կատարել Արցախի գրավյալ տարածքներում, հատկապես Քարվաճառում, որտեղ կան բնական անսահման պաշարներ, արևի էներգիայի օգտագործումը ևս մեծ շահույթ է բերում։

Մեծ Բրիտանիայի Anglo Asian mining ընկերությունը 2020-ի պատերազմից ամիսներ առաջ Ադրբեջանի հետ գործարք էր կնքել Կովսականի (Զանգելան) ոսկու հանքի շահագործման համար։

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան իրենց համար ամուր գործընկեր է և ներդրումներ կկատարի Արցախի մի շարք տարածքներում, որպեսզի դրանք ավելի ամուր լինեն իրենց հսկողության տակ։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։