Ո՞րն է այս հուշարձանի Արցախում տեղադրման նպատակը և ո՞վ է հեղինակը․ Անդրանիկ Հովհաննիսյան

Օրերս Ստեփանակերտում տեղադրվեց մի տարօրինակ հուշարձան՝ ինը թևանի աստղ, որը Բահայի աղանդի խորհրդանիշն է (կենտրոնը գտնվում է Իսրայելի Հայֆա քաղաքում) և Համսա ամուլետը (մուսուլմանները այս խորհրդանիշն անվանում են նաև «Ֆաթիմայի ձեռքը», իսկ հրեաները՝ «Մարիամի ձեռքը»):

Ես փորձեցի պատասխաններ ստանալ տեղի բնակիչներից, բայց ոչ ոք չի հասկանում այս հուշարձանի իմաստը: Խնդրում եմ Արցախում բնակվող մեր հայրենակիցներին կապվել Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ, որպեսզի պարզենք այս հուշարձանի հեղինակի անունը և Արցախում տեղադրման նպատակը:

 

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։