Ռազմական դրությունը հանվեց, բայց կիրառվում է ճնշումների նպատակով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «ՀՀ ԶՈՒ պահեստազորի զինծառայողների միություն» ՀԿ նախագահ, «Իրավունքի սահման» իրավապաշտպան ընկերության տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը։

Որոշ ժամանակ է՝ երկրում արտակարգ դրությունը չի գործում, սակայն դրանով նախատեսված սահմանափակումները շարունակվում են՝ մասնավորապես սահմանափակված է ինֆորմացիա ստանալու, սահմանային լարվածությանը ադեկվատ պատասխան տալու իրավունքները՝ քրեական գործեր հարուցելու ճնշումներով։ Որքանո՞վ են այդ սահմանափակումներն իրավաչափ և բխում երկրի անվտանգության շահերից։ Գևորգ Հարությունյանն անդրադառնալով այս հարցին՝ ասաց, որ այդ սահմանափակումներն օգտագործվում են երկիրը վաճառելու գործընթացներում հանրության ակտիվ ու հայրենանվեր մասի ձեռքերը կապելու համար։

Խոսեցինք սահմանին տիրող վիճակից, երբ ադրբեջանցիներն առաջ գալով՝ խաղաղ գրավում են հայկական տարածքները, մինչդեռ հայկական զինված ուժերին հրամայված է չկրակել, չընդդիմանալ, ինչը նշանակում է՝ նահանջի հրաման է տրված։ Ինչի՞ են նախապատրաստում հայ ժողովրդին, ինչպե՞ս կարելի է դիմակայել դրան։ Ըստ Գևորգ Հովհաննիսյանի՝ մեր փրկությունն այս պահին պարտիզանական պատերազմն է՝ ինքնակազմակերպվելով ու աշխարհազորի մարտիկ դառնալով։

Մանրամասները՝ տեսանյութում