Պատրաստ ենք դրան. Ալիև

Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հուսով ենք, որ Հայաստանում ընտրություններից հետո այս հարցում հստակությունն ավելի մեծ կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան », – գրել է նա։