Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը. Բագրատ Սրբազան Գալստանյան

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, արձագանքելով իր հիսունամյակի առթիվ ստացած շնորհավորանքներին, գրել է.

«Շնորհակալ եմ, որ գրեթե բոլոր մաղթանքներն անանձնական էին՝ ուղղված մեր երազած Հայաստանի՝ Ավետյաց Երկրի Տեսիլքին:

Այսօր խոցված ու վիրավոր է մեր ամբողջական Հայրենիքը, մեր ինքնությունն ու արժանապատվությունը, վտանգված մեր պետականությունը, վիրավոր են մեր եղբայրներիը, գերեվարված և անհայտության մեջ են գտնվում մեր զավակները, որոնց ապաքինում և  շուտափույթ վերադարձ եմ խնդրում Աստծուց:

Ապրում ենք ստի, կեղծիքի, խաբեության, թշնամության և ատելության մեղքի բերած աղետի տիրույթում:

Փորձում են պատառ պատառ անել մեր Տունը՝ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը և հիմա էլ այլևս անթաքույց ակնարկում են Տավուշ-ՏաՀույսի մասին:  Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին չարիքի, և մեր երազած Հզոր, Հաղթանակած Հավերժական ու ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԻՍ ՌԱՀՎԻՐԱՆ:

Ապրելով մեռնում ենք մեր բազմահազար նահատակ եղբայրների ու զավակների լուսավոր հայացքի ներքո,  ովքեր թույլ չեն տալու մեզ իրենցից գողանալ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏԵՍԻԼՔԸ և սպանել այն: Կոչված ենք ՆՈՒՅՆԱՆԱԼՈՒ ՆՐԱՆՑ հետ:

1918թ-ի ճիշտ այս օրերին մենք հիվանդ ու հյուծված կանգնած էինք լինելության վտանգի վճռորոշ օրերի առջև և տեղի ունեցավ Սարդարապատի Հրաշքը և այդ ՀՐԱ՜ՇՔԸ վեստին լինելու է, որովհետև մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ:
ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈ՛Ւ Է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ…»։