Ադրբեջանցիքի կողմից գործուղված վարչապետը, առավել ևս վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը ապօրինի զբաղեցրածը, նման իրավասություն չունի

Վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը ապօրինի զբաղեցրած  Նիկոլ կապիտուլյանտը, երեկ Կառավարության նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին հայտարարեց, որ առաջիկայում ստորագրելու է դեմարկացիային, դելիմիտացիային, սահմանների ճշգրտմանը վերաբերող ԹՈՒՂԹԸ (թուրքի բարաթը), քանի որ «սահմանների ճշգրտումը, ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանի Հանրապետությանը», ակնհայտ ստում է կապիտուլյանտը:

Պետք է նշեմ, որ ադրբեջանցիքի կողմից գործուղված վարչապետը, առավել ևս վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը ապօրինի զբաղեցրածը, նման իրավասություն չունի (տես՝«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը): Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ընթացակարգը սահմանված է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով: Բացի այդ, Սահմանադրության 205-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոոդվածի համաձայն  Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվի միջոցով:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից