Սյունիքում և Գեղարքունիքում Նիկոլի, Ալիևի ու նրանց ետևում կանգնած ուժերի սադրանքի նպատակները

Բացենք փակագծերը

 

«Պատերազմի նախանշանները կան, բայց իշխանությունը հանցավոր կերպով զավթած դավաճանը պետությունն ու ժողովրդին չի նախապատրաստել պատերազմի» վերտառությամբ մեր երեկվա վերլուծականում հստակ նշել էինք պատերազմի մի շարք նախանշաններ, որոնք առկա էին և՛ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ, և՛ առկա են նաև հիմա: Դրանց թվում նշել էինք նաև ԱՄՆ-ի և Լեհաստանի կողմից իրենց քաղաքացիներին ուղղված նախազգուշացումների մասին:

Հոդվածի հրապարակումից հետո տեղեկացանք, որ իր քաղաքացիներին ուղղված նախազգուշացմամբ հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիան` իր քաղաքացիներին խորհուրդ տալով չայցելել Հայաստան։ Այս մասին հայտնել է «Re:public of Artsakh» տելեգրամյան ալիքը։ Միացյալ Թագավորությունն իր քաղաքացիներին մասնավորապես, խորհուրդ է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջ արևելյան սահմանից առնվազն 5 կմ հեռավորության վրա գտնվել, ինչպես նաև չերթևեկել Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքների միջև գտնվող M16 / H26 ավտոճանապարհով:

Բոլոր համապատասխան հիմնավորումներն ունենք, որ սահմանային ներկայիս լարված իրավիճակը, որն առաջացել է Սյունիքի մարզում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում ՀՀ տարածք ադրբեջանական զորախմբերի ներթափանցման ու մեր հայրենիքի տարածքի մի մասի օկուպացիայի հետևանքով, ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, Հայաստանում իշխանությունը հանցավոր կերպով զավթած, ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո իրեն մեր երկրի օրենսդրության խախտմամբ, ապօրինաբար ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև դավաճանի իշխանության, մասնավորապես` ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պետական դավաճանության հերթական դրսևորումն է: Այդ հիմնավորումների մի մասն արդեն ներկայացրել ենք, մյուս մասը կներկայացնենք առաջիկայում:

Կատարվածը կա՛մ ՀՀ տարածքի օկուպացիայի առ այս պահը հաջողված դրսևորում է Ալիևի կամ Ադրբեջանի կողմից (նախապես ունենալով երաշխիք, որ Հայաստանի զինված ուժերն իրենց զորախմբերի վրա կրակ չեն բացի կամ չեն գերեվարի դրանց անդամներին, և իրենք իրենք իրենց կուլ տվածը հաջողությամբ կմարսեն), կա՛մ Ալիևի, Ադրբեջանի տերերի` Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի ու նրանց ետևում կանգնած գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի կողմից սադրանք, բայց ոչ երբեք դիվերսիա, ինչպես օրերս ներկայացրեց ՀՀ գերագույն ստախոս ու կեղծարար Նիկոլը: Երկու դեպքում էլ, սակայն, առկա է սադրանքը նաև մեր թշնամի պետությունների ու վերոնշյալ ուժերի հետաքրքրությունները բավարարող, շահերը սպասարկող ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի կողմից:

Սադրանքի տարբերակի պարագայում միանգամայն հնարավոր է, որ Նիկոլն այդ քայլին գնացել է Ալիևի կամ նրա տերերի հետ նախնական որոշակի պայմանավորվածությամբ: Ծանոթ լինելով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու նրանց ետևում կանգնած աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի ձեռագրին, հավաստում եմ, որ նրանք որևէ լուրջ, ռազմավարական կարևորություն ունեցող գործողություն ծրագրելիս, միշտ հետապնդում են մի քանի նպատակ, այլ կերպ ասած, մի գնդակով փորձում են խփել մի քանի նապաստակ (որին որ կպավ): Սա չգրված օրենք է նրանց ու նրանց կամակատար, նրանց ծրագրերի մասնակից անձանց համար, և այսպես է նաև այս դեպքում:

Հիմա բացենք փակագծերը, թե որոնք են վերոնշյալ սադրանքի նպատակները.

1.ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին այստեղ պատերազմի մեջ ներքաշել Ադրբեջանի ու, բնականաբար, նաև նրա ետևում կանգնած ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, որը Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում անկասկած ստանալու է ՆԱՏՕ-ի կամ նրա անդամ առնվազն վերոնշյալ պետությունների համակողմանի օգնությունը: Կարծում ենք, հենց այդ նպատակն ունի Նիկոլի դիմումը ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որովհետև միանգամայն պարզ է, թե այստեղ ադրբեջանական զորախմբերի նկատմամբ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ռազմական գործողությունն ինչ հետևանքներ են ունենալու:

Նշված պատերազմի բռնկման դեպքում ռուս- ուկրաինական մեծամասշտաբ պատերազմի պայթուցիչը միաժամանակ պայթեցնել նաև Դոնբասում: Նվազագույն նպատակը` երկու խոշոր, Թուրքիայի պարագայում նաև հզոր պետությունների հետ լայնամասշտաբ պատերազմի արդյունքում կտրուկ և էապես վատացնել սոցիալ-տնտեսական վիճակը Ռուսաստանում, դրա, ինչպես նաև բազմահազար ռուս զինծառայողների զոհվելու հետևանքով ժողովրդական լայն զանգվածներին, ներառյալ ադրբեջանական ու մուսուլմանական համայնքների թեկուզ մի մասին ՌԴ-ում գտնվող Արևմուտքի 5-րդ շարասյան միջոցով պատերազմի ընթացքում հանել ոտքի ու նրանց միջոցով տապալել Պուտինին ու նրա վարչախումբը:

2.Եթե ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը հասկանալով Նիկոլի, Ալիևի ու նրանց ետևում կանգնած ուժերի լարած ծուղակը, խուսափեն ռազմական գործողությունների դիմել, ինչը կարծես տեղի է ունենում հիմա, ապա սպասելի է, որ Հայաստանի զինված ուժերը Նիկոլ Փաշինյան- Վաղարշակ Հարությունյան- Արռակ Դավթյան եռյակի կողմից գործի են դրվելու, կրակ է բացվելու ադրբեջանական զորախմբերի վրա, ինչը հանգեցնելու է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ պատերազմի սանձազերծման:

Վերոնշյալի կապակցությամբ հիշենք, թեկուզ, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվող «կանտորայի» կողմից վերջին օրերին հրապարակված մամուլի հաղորդագրություններում, հայտարարություններում կրկնվող զգուշացումը ` «Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով» (ընդգծումը` մերը):

Իրադարձությունների` վերոնշյալ սցենարով զարգանալու դեպքում ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը կամ պետք է ստիպված կատարեն պայմանագրային իրենց պարտականությունները, ինչն անմիջապես հանգեցնելու է պատերազմում Թուրքիայի ընդգրկմանը, պատերազմի մասշտաբների ընդլայնմանը, ինչպես նաև ռուս- ուկրաինական պատերազմի սկսմանը, կամ խուսափելով իրենց նկատմամբ լարված ծուղակն ընկնելուց, փաստացի հրաժարվեն իրենց պայմանագրային պարտականությունների կատարումից:

3.Վերոնշյալի պատճառով իրենց պայմանագրային պարտականությունների կատարումից ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի փաստացի հրաժարվելու պարագայում հասարակության լայն զանգվածների շրջանում արդեն պաշտոնական, պետական մակարդակով վարկաբեկել նրանց, ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու դավաճանի իշխանության պարագայում և պատերազմի արդյունքում Հայաստանի սպասելի տարածքային նոր կորուստները վերագրել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի օգնության բացակայությանը, դուրս գալ ՀԱՊԿ անդամակցությունից, խզել Ռուսաստանի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը, բարձրացնել ՀՀ-ից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու հարցը, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար ՆԱՏՕ-ին խնդրել ՀՀ-ին ընդգրկել իր կազմում:

Ի դեպ, Հայաստանում սորոսական, նաև Արևմուտքի ազդեցության գործակալ ԶԼՄ-ների և բազմաթիվ քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի վարկաբեկման ու ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պանծացման, գովերգման, նրանց Հայաստանի գրեթե փրկիչ ներկայացնելու գործընթացն արդեն լայն թափով սկսվել է, քանի որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը հասկանալով Նիկոլի, Ալիևի ու նրանց ետևում կանգնած ուժերի կողմից իրենց դեմ լարված ծուղակը, այստեղ ոչ ադրբեջանական զորախմբերի ջարդն են տվել, ոչ էլ այդ կապակցությամբ Ադրբեջանին ուղղված սպառնալիքով հանդես եկել ու վերջնագիր ներկայացրել:

Հայաստանի ԶՈւ հրամանատարությունը, անշուշտ, կարող էր թույլ չտալ ադրբեջանական զորախմբերի ներթափանցումը ՀՀ տարածք, Հայաստանի սահմանները կարող էին անառիկ պահվել, ադրբեջանական զորախմբերի ներթափանցումից հետո թշնամու 250 զինծառայողները մեր ուժերով աներկբայորեն կարող էին ոչնչացվել կամ գերեվարվել, բայց այդ ամենը միտումնավոր չի արվել, Սյունիքում մինչև մայիսի 12-ը, այսինքն` մինչև թշնամու զորախմբի ներխուժումը, կամավորականներից նույնիսկ զենքը վերցվել է, որպեսզի չկարողանան պաշտպանել իրենց հայրենիքը, և հիմա Նիկոլը, դավաճանի իշխանությունը դիմում են Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի միջամտությանը: Նրանք էլ այնքան հարի՞ֆ են, որ չհասկանան իրենց դեմ լարված ծուղակը…

4․Սյունիքում ու Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈւ-ին ՀՀ տարածքներն օկուպացնելու հնարավորություն ընձեռելով, նախադրյալներ ստեղծել Տավուշում և Արարատում նրանց դավաճանի կողմից խոստացված ՀՀ տարածքները, ներառյալ` մի շարք գյուղեր զիջելու համար, փոխանակման սկզբունքով` այժմ կամ շատ մոտ ապագայում:

 

Արթուր Հովհաննիսյան