Սրանց ուղեղից, իրոք, հանել են ամեն ազգայինը և թողել այն, ինչը մեր դեմ է…

Այս պահին հեռուստացույցի առաջ նստած, աներևակայելի մեծ համբերությամբ, հետևում եմ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքին: Խոսում են հայրենի ծննդավայր գալու պատվից զրկված ՀՀ ԱԽՔ քարտուղարից սկսած մինչև ժամանակին բանակից «թռած» պատգամավորները կամ, ինչպես ժողովուրդն է նրանց անվանում՝ «ուսապարկերը…»։ Եվ նորից ու կրկին համոզվում եմ, թե ինչպես և ինչու ենք հայտնվել հենց այս վիճակում…

Հ.Գ.- Այս պահին նիստը դեռ շարունակվում է, բայց այլևս համբերություն չունեմ հետևելու… Սրանց ուղեղից, իրոք, հանել են ամեն ազգայինը և թողել այն, ինչը մեր դեմ է…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից։