«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է արտահերթ նիստ գումարելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ միանում են ԱԺ արտահերթ նիստ գումարելու ԼՀԿ-ի առաջարկին։

«Հաշվի առնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը միանում է արտահերթ նիստ գումարելու Լուսավոր Հայաստան խմբակցության մեր գործընկերների նախաձեռնությանը:

Այս պահին ընթացքի մեջ են գտնվում նախագծի մշակման աշխատանքները: ԱԺ խորհրդի նիստի գումարման և արտահերթ նիստ հրավիրելու մեր առաջարկի ընդունման դեպքում՝ այսօր երեկոյան խորհրդարանի արտահերթ նիստ կկայանա»: