Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ

ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանում է տարածել սահմանների հարցով Ադրբեջանի հետ աշխատանքային փաստաթղթի վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան։ Պարզաբանման մեջ ասվում է․

«Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ  ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես  տեղեկացված չէ  այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների  մասին:
Հանրապետության նախագահը համոզված է,  որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա Կառավարության նիստում ասել էր, որ ինքն այդ փաստաթուղթը ստորագրելու է, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին։