Ո՞վ է իրականում թշնամական պրոպագանդա տարածում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Երեկ ՊՆ-ը հաստատեց, որ հայ զինվորներին ստորացնող տեսանյութը նկարահանվել է 2021 թվականի մայիսի 17-ին, այն դեպքում, երբ մինչև դա հերքել և ՊՆ-ի անունից սուտը տարածողների թվում էին Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, «իմ քայլի» ուսապարկ-պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արփի Դավոյանը և մի շարք այլ վաստակավոր ստախոսներ:

Իսկ կեղծիքի սկզբնաղբյուրն էր Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման հարթակ» կոչվող կայքը: Աղասի Ենոքյանի հետ անդրադարձանք տեղեկատվական ոլորտում առկա քաոսային վիճակին։ Ըստ նրա՝ նման իրավիճակ հատուկ է ստեղծվում՝ հանրությանը մոլորեցնելու համար։ Կրկնվում է այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ նույն տեխնոլոգիաներով խաբելով, ապատեղեկություններ տարածելով, ճշմարտությունը ներկայացնողներին վարկաբեկելով։ Ինչի հետևանքով կորցրեցինք Արցախը, հիմա նույն ձևով կարող ենք կորցնել Հայաստանը, և ոչ միայն Սյունիքը, ինչպես ներկայացվում է։

Անդրադարձանք եռակողմ փաստաթղթին, որը պետք է ստորագրի գերագույն ստախոսը, ինչ պայմանավորվածություններ կան ադրբեջանի հետ, և երբ են դրանք ձեռք բերվել։ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ պայմանավորվածությունները դեռ նոյեմբերի 9-ից հետո են եղել, իսկ այսօր դրանք պարզապես կյանքի են կոչվում, պատահական չէ, որ հենց նոյեմբերի 9-ից անմիջապես հետո լռեցրեցին լրատվամիջոցներին։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նաև արտահերթ ընտրություններից՝ մասնավորապես վերլուծելով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին մասնակցելու նպատակները։

Մանրամասները՝ տեսանյութում