Անկարան կրկին «ուզում է» Կովկասը և Ղրիմը

Թուրք Էրդողանը շարունակում է «չարաշահել տղամարդկային բարեկամությունը» Պուտինի հետ, ինչևէ, կա՛մ Ռուսաստանի նախագահը «այլևս տղամարդ չէ», կա՛մ Թուրքիան և Ռուսաստանը չափազանց տարբեր կերպ են գնահատում տղամարդկային բարեկամության գաղափարը: Սակայն հիմա իրավիճակն այլ է. Պուտինն անձամբ է Թուրքիային թույլատրել մտնել Անդրկովկաս, դա տեղի է ունեցել մեր ավերված և օկուպացված Արցախի Հանրապետությունում: Մենք չենք հավատում այն ​​ստին, թե իբր «Ռուսաստանը ռեսուրս չունի դիմակայելու Թուրքիայի և կովկասյան թաթարների տանդեմին», քարոզիչները կարող են այս անհեթեթությունը պատմել իրենց երեխաներին և թոռներին: Մենք արդեն գրել էինք, որ դեռ 2021-ի ապրիլին ռուս քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ, «Վալդայ» ակումբի ծրագրերի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը հարցազրույց է տվել ռուսական «EADaily.com» կայքին, որում անկեղծորեն խոստովանել է. «Ռուսաստանում ռուս խաղաղապահների ներկայության հետ կապված իրավիճակը [այսինքն՝ հայկական Արցախում] ընկալվում է Սիրիայում Ռուսաստանի ներկայության հետ կապված իրավիճակին մոտ… »: Հիշենք, թե ինչպես է այնտեղ՝ Սիրիայում. Պուտինը խաղաղասիրության դափնիները սիրով կիսում է հատկապես Հյուսիսային Սիրիայում ֆաշիստական ​​Թուրքիայի հետ: Եվ, հետևաբար, Արցախում առկա է, կարելի է ասել, «համատեղ դիտարկման» կենտրոն, որում ներկայացված են թուրք ֆաշիստները: Այսինքն՝ Թուրքիան մասնակցում է Արցախի օկուպացմանը:

Մեզ այդպիսի նախապատմությունը անհրաժեշտ է մայիսի 18-ին ուղղակիորեն Պուտինին և, հնարավոր է, նաև թիֆլիսահայ Սերգեյ Լավրովին ուղղված Անկարայի «դիվանագիտական ​​անցումային ապտակն» ըստ արժանվույն և իրական արժեքով գնահատելու համար: Ինչպես հայտնում է «Anadolu» թուրքական պետական ​​լրատվական գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ-ը զուտ հակառուսական հայտարարություն է տարածել «ի հիշատակ Ղրիմի թաթարների և չերքեզների տեղահանության զոհերի». «Մենք կիսում ենք Ղրիմի թաթարների և Կովկասի եղբայրական ժողովուրդների ցավը։ Հարգում ենք բոլորի հիշատակը, ովքեր զոհվել են տեղահանության շրջանում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը: Նրա խոսքերով՝ 77 տարի անց Ղրիմի թաթարները «շարունակում են դիմակայել տեղահանության հետևանքների հետ կապված մարտահրավերներին»: «Թուրքիան շարունակելու է աջակցել Ղրիմի թաթարների ինքնությունը պաշտպանելու, մեր հայրենակիցների առջև ծառացած խնդիրները վերացնելու ջանքերին: Անկարան ձգտում է նպաստել Ղրիմի թաթարների բարեկեցության բարելավմանը»,- հավելել է Բիլգիչը: Բացի դրանից, Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը կովկասյան ժողովուրդների ժառանգների ուշադրությունն է հրավիրել, հայտարարելով, որ նրանց հողերը «157 տարի առաջ օկուպացվել են ցարական Ռուսաստանի կողմից»: «Կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչների հետնորդները, որոնք մեծ կորուստներ կրելով՝ ստիպված էին փախչել Անատոլիա իրենց հայրենի հողերից, այսօր ևս հիշում են մայիսի 21-ի ողբերգական իրադարձությունները, որոնք կոչվում էին «Չերքեզների բռնագաղթ», նշել է Բիլգիչը։

Ցավալի է, իհարկե, որ Բիլգիչ էֆենդին այս հայտարարության մեջ անկեղծորեն չի խոստովանել, որ այնուհետև Թուրքիայի տարբեր կառավարությունները պատրաստակամորեն ուղղորդում էին այդ նույն չերքեզներին և Կովկասից եկած այլ ներգաղթյալների՝ այսպես կոչված «մուհաջիրներին», զանգվածային սպանություններում և հայերի, հույների, ասորիների, եզդիների և նույնիսկ մահմեդականների («Դերսիմի քրդերի», այսինքն՝ դլմիկ-զազա ժողովրդի) ցեղասպանությանը մասնակցելուն: Սակայն ո՞ր թուրքը կխոստովանի, որ Թուրքիան ֆաշիստական ​​պետություն է, ահաբեկչական պետություն: Ոչ մի։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ. թուրքերն ակնարկում են, թե տեսեք, միայն Թուրքիան է «խոսելու» Ռուսաստանի հետ՝ Ղրիմի և Ղրիմի թաթարների, Կովկասի և չերքեզների մասին: Հիմար թուրք. աշխարհը վաղուց տեսել է, որ ձեր ֆաշիստական ​​կեղտոտության հետևում կանգնած են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Իսրայելը: Իհարկե, եթե «եղբայր Պուտինը» ցանկանում է, որ թուրքերն իրեն ապուշի տեղ դնեն, դա նրա՝ Վլադիմիր Պուտինի իրավունքը: Բայց արդյո՞ք Մոսկվայում բոլորը պատրաստ են կույր լինել և Թուրքիային ու Էրդողանին ընկալել որպես «հուսալի գործընկերներ» և «ընկեր-բարեկամներ»: Թող Ռուսաստանի քաղաքացիներն իրենք պատասխանեն այս հարցին, հեղինակը բացարձակապես անտարբեր է. թուրքերը ախր հայտարարել են, որ «ուզում են» Ղրիմը և Կովկասը, սակայն Ղրիմը և Կովկասը Ռուսաստանի տարածքներ են: Առայժմ՝ Ռուսաստանի: Ինչ ասես՝ կարող է պատահի, ինչի՞ հետ սատանան չի կատակում. միգուցե «եղբայր Պուտինը» դա էլ է խոստացել «եղբայր Էրդողանին»: Մենք դա չգիտենք…

Իսկ մենք մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Էրդողանը ուկրաինացի գործընկեր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում 2020 թ. հոկտեմբերի 16-ին Ստամբուլում հայտարարել է, որ Թուրքիան դեռ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի «ապօրինի բռնակցումը»: Ապրիլին 10-ին նա բանակցություններ է վարել այցով Ստամբուլում գտնվող նույն Զելենսկու հետ: Եվ Էրդողանն այն ժամանակ հայտարարել է, որ աջակցում է այսպես կոչված «Ղրիմի պլատֆորմին», Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Անկարայի սկզբունքային դիրքորոշումը, նրա խոսքերով, Ղրիմի «բռնակցումը» չճանաչելն է: Մոսկվայի պատասխանը «հեղհեղուկ» էր և ոչ համոզիչ. ապրիլի 12-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միայն ասել է, որ «Ռուսաստանը նախազգուշացնում է Թուրքիային և մյուս երկրներին՝ Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները չսնուցելու մասին», «Կիևի ռեժիմը կարող է անցնել նրա համար անխոհեմ գործողությունների»… Եվ ոչ մի սպառնալիքի խոսք Թուրքիայի հասցեին… Ռուսներ՝ հանձնվեք, ձեր «թուրք ընկերները» ուզում են Կովկասը և Ղրիմը, դուք սովոր եք՝ չէ՞, զիջել թուրքերին:

Սերգեյ  Շաքարյանց