Պետությունը չպետք է դառնա իր իսկ պասիվության զոհը․ ՄԻՊ (տեսանյութ)

Ճգնաժամային իրավիճակներում պետության հանրային հաղորդակցությունը կամ քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ ինֆորմացիոն դաշտում նախաձեռնությունը հենց սկզբից վերցնի իր ձեռքը։ Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է «Տեղեկատվությունը, հաղորդակցությունը և առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պայմաններում» թեմայով միջազգային բարձրաստիճան քննարկման ժամանակ, որը կազմակերպել է Եվրոպայի խորհուրդը և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО):

Ապատեղեկատվության դեմ պայքարում պետությունը պետք է ստանձնի նախաձեռնողականությունը և հանրությանը տրամադրի օբյեկտիվ, ճշգրիտ ինֆորմացիա ու գործի օպերատիվ:

Պետությունը չպետք է դառնա իր իսկ պասիվության զոհը: