Օտար գործակալներն են՝ Նիկոլ Փաշինյանը, նրա ԱԱԾ ղեկավարը ով արգելում է, որ լրագրողները ինֆորմացիա ձեռք բերեն, նրա ՊՆ ղեկավարը, ով թաքցնում է ինֆորմացիան

Նիկոլը արձանագրում է, որ Հայաստանում կան օտար գործակալներ, որոնք նպաստում են թշնամական պրոպագանդայի տարածմանը։

Նիկոլը ճիշտ է ասում։ Հայաստանում տարածվում է ադրբեջանական տեղեկատվական և քարոզչական նյութերը։ Դրա պատճառը մեկն է՝ Հայաստանը որեւէ տեղեկատվություն չի տարածում լրագրողներին և մյուս մարդկանց հուզող զարգացումների մասին։

Թուրքը մտել է Հայաստան, թուրքը անասուն է գողանում Հայաստանում, թուրքը հայ զինվորներ է ծեծում Հայաստանում։ Հայաստանի իշխանությունները լռում են այս մասին, կամ առավելագույնը՝ հերքում են ու հա հերքում։ Մարդիկ անհանգիստ են, իրենց անվտանգության վերաբերյալ լրատվություն են փնտրում ու ստիպված օգտվում են ադրբեջանական ինֆորմացիայից, որովհետև հայկական ինֆորմացիա չկա, հայ պաշտոնյաները թաքցնում են ինֆորմացիան, հրաժարվում են ասել ինչ է կատարվում, ավելին՝ արգելում են, որ լրագրողները իրենք տեղերից ինֆորմացիա ձեռք բերեն եւ տարածեն։ Այսինքն, ակնհայտ է, թե ովքեր են օտար գործակալները, թե ովքեր են նպաստում ադրբեջանական ինֆորմացիայի տարածմանը։ Օտար գործակալները հայկական ինֆորմացիան թաքցնողներն են, ովքեր ստիպում են որ մարդիկ դիմեն ադրբեջանական ինֆորմացիային։

Օտար գործակալներն են՝ Նիկոլ Փաշինյանը, նրա ԱԱԾ ղեկավարը ով արգելում է, որ լրագրողները ինֆորմացիա ձեռք բերեն, նրա ՊՆ ղեկավարը, ով թաքցնում է ինֆորմացիան։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից