Թշնամու մեկ հայտարարությունը կարող է մեկ Սմերչի դեր ունենալ

ՀՀ իշխանությունը , թեկուզ ԺՊ կարգավիճակով, պետք է փոփոխություն մտցնի հանրության հետ աշխատելու իր մոտեցումներում։

Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին պետք է  հանձնարարել, որ այլևս և ոչ մի դեպքում չթաքցնեն այն, ինչն իրականում կա, պետք է շտապ աշխատեն նրա վրա, որ վերականգնեն հավատը պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ, այլապես գնալով ավելի է մեծանում հավատը թշնամու տարածած նյութերի նկատմամբ։ Իսկ ամենապատասխանատու ժամանակաշրջանում թշնամին կարող է մի այնպիսի սուտ հրապարակել, որ հազար հերքումով չկարողանանք դեմն առնել ու դա ճակատագրական լինի։ Ուշքի եկեք, ազնիվ եղեք, ճշտախոս եղեք, և հերքող քաղաքականության վերջը տվեք։ Ես , որպես մեծ լսարան ունեցող օգտատեր, պատրաստ եմ համագործակցել, միայն թե ազնիվ եղեք, ճիշտն ասեք, որքան էլ այն ցավոտ լինի, որքան էլ այն ձեր ներքին քաղաքական կյանքին վնաս հասցնի, միևնույն է, ճիշտն ասեք, այլապես ամենապատասխանատու և վճռորոշ պահին կարող ենք դառնալ  տեղեկատվության զոհը։ Թշնամու մեկ հայտարարությունը կարող է մեկ Սմերչի դեր ունենալ, զգուշացնում եմ, հետո չասեք, թե ոչ մի մասնագետ չի բարձրաձայնել․․․

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից