Սրա ֆոնին պատկերացրեք Հայաստանի դիվանագիտություն, որն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատկերացրեք ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Լայն աշխարհագրությունը, լարվածությունը, շահերի բախումներն ու թշնամական տրամադրվածությունը: Հիմա պատկերացրեք, թե քանի հարյուր հարց կա քննարկելու այս պետությունների փոխհարաբերություններում: Իսկ հիմա տեսեք Բլինքենի և Լավրովի կողմից քննարկված հարցերի թոփ հնգյակը.

  1. Ուկրաինա
  2. Սիրիա
  3. Հայաստան-Ադրբեջան
  4. Աֆղանստան
  5. Իրան

Ու սրա ֆոնին պատկերացրեք Հայաստանի դիվանագիտություն, որն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը՝ այլ ոչ թե կոշտ հակադարձում նման ձևակերպման անթուլատրելիության մասին: