Նիկոլ Փաշինյանը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը խոստացել է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ ստորագրել նոր համաձայնագիր․ Ա․ Հովհաննիսյան

Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«ՇՏԱՊ: Նիկոլ Փաշինյանը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը խոստացել է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ ստորագրել նոր համաձայնագիր, որն աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի և Արցախի համար:

  1. Ստեղծվելու է հանձնաժողով, որը կզբաղվի հայ-ադրբեջանական սահմանի վերջնական սահմանազատմամբ:
  2. Սահմանազատումը հիմնված է լինելու երեք սկզբունքի վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։

Այսօր նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է իր ազդեցությունը ցուցաբերել ադրբեջանական կողմի վրա, որպեսզի մինչև Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ադրբեջանցի դիվերսանտները լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը, վերադարձնեն մի խումբ հայ ռազմագերիների և զերծ մնան հրապարակավ հայտարարություններից, առ այն, որ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցել Տավուշի հինգ և Արարատի մարզի մեկ գյուղ:

Հ.Գ. Մոռացեք ընդդիմության մասին։ Ֆեյսբուկում ընդհանուր ժամ ընտրեք, օրինակ՝ 18:00, դուրս եկեք բոլորդ Անկախության հրապարակ ու ռադ արեք ազգադավներին։ Այո, պետք է պատրաստ լինեք, որ դավաճանական ռեժիմին ծառայող ոստիկանները փորձելու են խանգարել ձեզ, բայց չպետք է հանձնվեք։ Նիկոլ Փաշինյանը ապօրինի զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, 2021-ի ապրիլի 25-ից նա չունի նման իրավունք, և քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա մենք պետք է վերականգնենք Հայաստանում Սահմանադրական կարգը»։