Եթե իրոք դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին և ՊՆ-ն, ԳՇ-ն, ԱԱԾ-ն տեղյակ չեն եղել ամբողջ 48 ժամ, ապա կարելի է փաստել, որ մեր Հայրենիքի անվտանգության և պաշտպանության սանդղակը ձգտում է դեպի մինուս անվերջության

Նման դեպքերում պատասխանատու ծառայությունների ղեկավարները և աշխատակիցները առնվազը պետք է իրենց գոյությունը դադարեցնեն կյանքի հետ անհամատեղելի որևէ եղանակով, որի ընտրությունը թողնենք իրենց՝ հնարավոր տարբերակներից հուշելով «կախաղան», «ինքնահրկիզում» և այլ ձևեր»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը` անդրադառնալով այսօր համացանցում տարածված սկանդալային տեսանյութին, այնուհետևՊՆ հայտարարությանը, որ դեպքը եղել է մայիսի 17-ին:

«Հայտնի տեսանյութը թշնամու կողմից հրապարավելուց հետո, երբ այն կայծակնային արագությամբ տարածվում էր նաև համացանցի հայկական տիրույթում, ՀՀ ՊՆ-ն, տարածեց հերթական լղոզված հայտարարություն, թե իբր նյութն ուսումնասիրում են և լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն, իսկ մի քանի ժամ հետո՝ երբ ամբողջ հայ ժողովուրդը մեկ անգամ ևս սթրես ապրեց, ճարահատյալ հաստատեց տեսանյութում առկա խայտառակությունը։

Եթե իրոք դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին և ՊՆ-ն, ԳՇ-ն, ԱԱԾ-ն տեղյակ չեն եղել ամբողջ 48 ժամ, ապա կարելի է փաստել, որ մեր Հայրենիքի անվտանգության և պաշտպանության սանդղակը ձգտում է դեպի մինուս անվերջության։

Նման դեպքերում պատասխանատու ծառայությունների ղեկավարները և աշխատակիցները առնվազը պետք է իրենց գոյությունը դադարեցնեն կյանքի հետ անհամատեղելի որևէ եղանակով, որի ընտրությունը թողնենք իրենց՝ հնարավոր տարբերակներից հուշելով «կախաղան», «ինքնահրկիզում» և այլ ձևեր»։