Իրանն ավելի շատ է հոգ տանում Սյունիքի մասին, քան ՀՀ իշխանությունները…

Մինչ Փաշինյանի և Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի միջև մի տեսակ «խաղ» կա այն հարցի շուրջ, թե ինչ է լինելու Սյունիքի մարզի հետ, Փաշինյանը նամակով դիմե՞լ է Պուտինին՝ Հայաստանին ռուսական ռազմական օգնություն տրամադրելու մասին, հարևան երկրներից մեկը ցույց տվեց, որ լուծելու է հարցը, թե ինչ է սպասվում Սյունիքի մարզին, նույնիսկ առանց Հայաստանի և Ռուսաստանի: Ինչևէ, մայիսի 17-ին թիֆլիսահայ Սերգեյ Լավրովը նույնպես «ձայն տվեց». իբր «Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանի գծանշման աշխատանքներ իրականացնելիս» և «չկա առիթ Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վրա էմոցիաներ արթնացնելու համար»: Օh, ինչ անամոթաբար եք ստում, պարոն Լավրով: Մենք «մեր տեղերում» ձեզնից ավելի լավ գիտենք, քան դուք՝ Սմոլենսկայա հրապարակում, կա՞, թե չկա առիթ… Եվ ոչ թե «էմոցիաներ արթնացնելու համար», այլ արդարացված մտահոգության համար՝ ընդ որում, ոչ միայն Հայաստանի բնակչության, այլև ամբողջ համաշխարհային հայության համար:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարությունը պարզապես որոշեց արագ արձագանքել այն փաստին, որ մայիսի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության Մաժլեսի (խորհրդարանի) Ազգային անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ, դոկտոր Մոջթաբա Զոլնուրին մեկնաբանելով Սյունիքի մարզում Հայաստանի սահմանների վերաբերյալ կովկասյան թաթարական սադրանքները, կոշտ հայտարարեց. «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, մինչդեռ մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»: Այլ կերպ էլ ինչպե՞ս պետք է իրանական քաղաքական վերնախավը «ասի» ինչպես Երևանի թուրք խամաճիկներին, այնպես էլ քուրդ-հրեա Իլյուշ Ալիևի ռեժիմին, որ իրենք չեն հանդուրժի իրենց «հյուսիսային սահմանում գտնվող «Զանգեզուրի միջանցքը»: Խստացնենք պարոն Զոլնուրիի ձևակերպումը. Իրանը թույլ չի տա փոխել իր հյուսիսային սահմանները, այսինքն` Իրանը թույլ չի տա Թուրքիային, «կովկասիաթարստանին» կամ էլ՝ ավելին,  արտատարածաշրջանային ուժերին սակարկել հայիրանական սահմանի շուրջ: Բոլորը, արդյոք, հասկացա՞ն, որ մեր հարավային հարևանը չի կատակում․..

Ի դեպ, թվում է, թե Հայաստանի թուրքական իշխանության խամաճիկային ռեժիմը ուրախացել էր: Դոկտոր Մոջթաբ Զոլնուրիի հայտարարություններից անմիջապես հետո, Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, բանակցություններ վարելով Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի հետ, ասաց, որ Հայաստանը հույս է հայտնում, որ բարեկամ Իրանը վերջ կտա տարածաշրջանի կայունության և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող «կովկասի-թաթարստանի» սադրիչ գործողություններին: Հաստատելով տարածքային ամբողջականության սկզբունքի և սահմանների անձեռնմխելիության պահպանման անհրաժեշտությունը` կողմերը քննարկել են «Պարսից ծոցՍև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք» ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները: «Նախարար Էսլամին հայտնեց ԻԻՀ ղեկավարության պատրաստակամությունը վերը նշված կարևորագույն տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում, որն ըստ նախարարի, միտված է ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովմանը: Դեսպան Թումանյանն ընդգծեց Հյուսիս-Հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա բխում է ծրագրում ներգրավված բոլոր երկրների շահերից և տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված նկրտումները սանձող լավագույն հակազդեցության միջոց է», – ասված է Իրանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:

Շատ հակիրճ ամփոփենք մայիսի 16-ի և 17-ի նշյալ հաղորդագրությունների միջանկյալ արդյունքները. 1) Իրանը հետևում ու դիտարկում է. 2) Իրանը ՉԻ ԿԱՏԱԿՈՒՄ. 3) Իրանը նախազգուշացնում է. 4) Սյունիքի և Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հարցերով ուզում են շփոթեցնել մեզ և ստիպել «մոռանալ» զավթած Արցախի մասին. 5) Ռուսաստանը զգուշացավ Իրանի կողմից երրորդ կամ նույնիսկ չորրորդ բաց նախազգուշացումից, որ պաշտոնական Թեհրանը չի հանդուրժի Հայաստանում որևէ «Զանգեզուրի միջանցք» և չի պատրաստվում զիջել թուրքերին և կովկասյան թաթարներին, ինչպես նաև այն պետություններին, որոնք սատարում են Թուրքիային և «կովկասի-թաթարստանին»: Լավրովն ինքը պիտի խորը մտածի և իր «տիրոջը» փոխանցի Իրանի անվտանգության և պաշտպանության համակարգի «ջերմ ողջույնները»: 

Սերգեյ Շաքարյանց