Կասեցնենք Հայաստանի ոչնչացումը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԱԺՄ կուսակցության վարչության անդամ Ադրինե Ավագյանը։ 

Այսօր ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել՝ ըստ որի մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը մայիսի 19-ի առավոտվա դրությամբ էական փոփոխություններ չի կրել։ Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Որքանո՞վ է վստահելի ՊՆ տարածած հաղորդագրությունը այն դեպքում, երբ սահմանային բնակավայրերից տագնապալի լուրեր են հասնում օրեցօր թշնամու առաջխաղացման և ՀՀ տարածքներում դիրքավորվելու մասին։ Արդյո՞ք ՀՀ իշխանությունները նույն ինֆորմացիոն քաղաքականությունը չեն իրականացնում, որով հանձնեցին Արցախը և հանրությանը մինչև վերջ պահեցին չիմացության ու ապատեղեկատվության մթնոլորտում։

Ի՞նչ է կատարվում ՀՀ սահմանային բնակավայրերում և ինչո՞ւ ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս լրագրողների ացելությունը այն տարածքներ, որտեղ դիրքավորվել է ադրբեջանը։

Այս թեմաներով խոսեցինք հաղորդման հյուրի հետ՝ անդրադառնալով նաև արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի հաղթելու հնարավորություններին։ Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց ՀԱԿ-ի միջոցով մասնակցել ընտրություններին, արդյո՞ք նրա մասնակցությունը Փաշինյանի դեմ է, թե իրականում ընդդիմադիր ուժերի հնարավորությունն է փորձ արվում վիժեցնել՝ ԱԺ անցնելու և իշխանության գալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում