Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դիարբեքիրի ավիաբազայի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին

Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ հարձակում է իրականացվել թուրքական Դիարբեքիրի 8-րդ ավիաբազայում: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում:

«Ժամը 00:30-ի սահմաններում փորձ է արվել անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել Դիարբեքիրում գտնվող մեր 8-րդ գլխավոր հրթիռային բազայի վրա: Հենակետում վնասներ և զոհեր չկան, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ»,- ասվում է կարճ հաղորդագրության մեջ: