Աշխատանքային այցով 6 օր ՌԴ-ում գտնված Արմեն Սարգսյանը որևէ պաշտոնական ընդունելության չի արժանացել

Աշխատանքային այցով 6 օր ՌԴ-ում գտնված Արմեն Սարգսյանը որևէ պաշտոնական ընդունելության չի արժանացել, իսկ Հայաստան վերադառնալուց հետո օպերային երգչուհու է պարգևատրել։ Այս մասին գրել է Mediaport տելեգրամ ալիքը։

«ՌԴ այցի ընթացքում Հայաստանի նախագահը ռուս գեթ 1 պաշտոնյայի չի հանդիպել, պետության հոգսերով չի զբաղվել:

Ավելին, երբ թշնամին զավթում և ամրանում էր Գեղարքունիքի ու Սյունիքի բարձունքներում, ՀՀ նախագահը ճեմում էր «Յանդեքս» ընկերության գրասենյակում, այցելում էր «Սկոլկովո» նորարարական կենտրոն,
Լոմոնոսովի անվան պետական համալսարան: Սրանք են Սարգսյանի մոսկովյան բոլոր հանդիպումները:

Իսկ Հայաստան վերադառնալուց հետո Արմեն Սարգսյանը երեկ պետական պարգև է հանձնել օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանին:

Փաստացի, որևէ նախարարության բաժնի պետի առօրյա հիշեցնող այս ակտիվությունը մի նախագահի «աշխատանքային հանդիպումների» գրաֆիկ է, որի երկրի ինքնիշխան տարածքը 7 օր է՝ զավթված է թշնամու կողմից»,- գրել է Mediaport -ը։: