Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը

Այս պահին ոստիկանության աշխատակիցները, ներխուժելով Կոնստանտին Տեր-Նակալյանի բնակարան, բերման են ենթարկել նրան:

Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» միաբանությունը:

Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  Կոնստանտին Տեր-Նակալյանը․

«Տևական դադարից հետո բերման եմ ենթարկվում արդեն այդքան հոգեհարազատ դարձած Ոստիկանության Կենտրոնի բաժին»:

Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամները ավելի վաղ ակցիա էին իրականացրել՝  Կառավարության շենքի վրա լույսի միջոցով պատկերելով «Antinikol V» գրությունը։