Թշնամին կրակ է բացել Թաղավարդի ուղղությամբ. Կարմիր Շուկայի բնակիչները փորձել են կանգնեցնել թշնամու ավտոշարասյունը (տեսանյութ)

Կարմիր Շուկայի բնակիչները դուրս են եկել գլխավոր ճանապարհ, որտեղով անցնում է թշնամու ավտոշարասյունը. նրանք ուզում են կանգնեցնել շարասյունը, քանի որ ավելի վաղ թշնամին կրակ է բացել Թաղավարդի ուղղությամբ։

Կարմիր շուկայի կենտրոնում թշնամու զինծառայողները տեղի բնակիչների հասցեին սեռական հայհոյանքներ են տեղացել։

Տեղեկությունն ու տեսանյութը տրամադրել է տեղի բնակիչ։