Առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակը այլընտրանք չունի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Անդրադարձ է կատարվել․

1․Ոստիկանների կողմից Խոսրով Հարությունյանին բերման ենթարկելու փաստին

2․Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զորքի առաջխաղացմանը և ՀՀ պետական սահմանը հատելու փաստին

3․Փաշինյանի՝ իշխանությունից չհեռանալու դրդապատճառներին

4․Առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ընդդիմության շանսերին, Փաշինյանի թիմի վերարտադրությանը

5․Մեղրիի միջանցքի բացման խնդրին

6․Փաշինյանի կողմից ստորագրված այլ փաստաթղթերին, որոնց մասին դեռևս չի բարձրաձայնվում։

Սյունիքի իրավիճակին անդրադառնալիս Խոսրով Հարությունյանը շեշտեց, որ այս իշխանությունները Սյունիքը մեզնից կտրելուն միտված քաղաքականություն է վարում։

Ինչ վերաբերում է արդեն մեկ շաբաթ տևող բանակցություններին՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ, նախկին վարչապետը հարց բարձրացրեց, շեշտելով՝ ինչի՞ մասին են մեկ շաբաթ բանակցում, միգուցե շուտով լսե՞նք Մեղրիի միջանցքը բացելու մասին։

Նիկոլի իշխանության երեք տարվան անդրադառնալով՝ Խոսրով Հարությունյանը շեշտեց, որ այս երեք տարին օգտակար դասեր քաղելու լավ հնարավորություն է։

Մանրամասները՝ տեսանյութում