Սահմանվել են պատերազմում զավակներ կորցրած փաստաբանների ընտանիքներին հարգանքի տուրք մատուցելու օրերը

2020թ. պատերազմին մեր հայրենակիցների թվում մասնակցել են նաև փաստաբանները և նրանց ընտանիքների անդամները:

Պատերազմը խլել է փաստաբաններ Կարեն Լևոնյանի, Մաի Հակոբյանի և  Խաչիկ Դանիելյանի զավակներին՝ Լևոն Կարենի Լևոնյանին, Հրաչիկ Հրանտի Ավետիսյանին և Միքայել Խաչիկի Դանիելյանին:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ցավակցում է բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին:

Նպատակ ունենալով գոտեպնդել այն փաստաբաններին, որոնց ընտանիքի անդամները զոհվել են, ինչպես նաև, կարևորելով փաստաբանական համայնքի կողմից հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց ընտանիքներին հատուկ ուշադրություն դարձնելու միջոցով օրինակ ծառայելու անհրաժեշտությունը, Փաստաբանների պալատի նախագահի 17.03.2021թ. թիվ 45-Լ որոշմամբ հաստատվել է «Հարգանքի տուրք մատուցելու օրեր ընտրելու» կարգը և  կայացվել է 18.05.2021թ. թիվ 92-Ա որոշումը, որոնց համաձայն՝

  1. Յուրաքանչյուր տարվա համար սահմանվել են 2020 թվականի պատերազմի հետևանքով զոհված զավակներ ունեցող փաստաբանների ընտանիքներին հարգանքի տուրք մատուցելու հետևյալ օրերը՝

1)     Զոհված Լևոն Կարենի Լևոնյանի ծննդյան օրը՝ օգոստոսի 13.

2)    Զոհված Հրաչիկ Հրանտի Ավետիսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 17.

3)   Զոհված Միքայել Խաչիկի Դանիելյանի մահվան օրը՝ նոյեմբերի 1:

  1. Ստեղծվել է աշխատանքային խումբ, որին հանձնարարվել է կազմակերպել փաստաբանների զոհված զավակների մասին տեսաֆիլմի ստեղծման աշխատանքները.
  2. Սահմանված օրերին ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը և փաստաբաններն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն զոհվածների հիշատակին:

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի մամուլի խոսնակ՝

Տաթևիկ Բուջատյան