Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել․ ՊՆ

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել: Այս մասին տեղեկացանք ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Վիճաբանությունը եղել է հայկական կողմում արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ, վեճը շատ արագ հարթվել է»,- ասացին Նախարարությունից: