Ի՞նչ գործ ունի ԿԸՀ-ն իր սահմանադրական լիազորությունների կատարումը քննարկի ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ֆիզիկական ներկայությունը կառավարության շենքում, նախընտրական շրջանում, առավել ևս երբ իշխող քաղաքական ուժը հայտարարել է ընտրությանն իր մասնակցության մասին, արդեն իսկ ցցուն ապացույց է, որ անկախ սահմանադրական մարմին հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնվում է Կառավարության ազդեցության և վերահսկողության ներքո:

Կամ ինչ գործ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր Սահմանադրական լիազորությունների կատարումը քննարկի Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իմ առաքելության ընթացքում Լեհաստանում կազմակերպվել է թե նախագահի, թե խորհրդարանի ընտրություններ, սակայն ոչ կառավարությունը, ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրա կազմակերպմանն առնչվող հարցերը որեւէ դեսպանի հետ չեն քննարկել:

Խեղկատակության և խայտառակության անվերջանալի գլխապտույտը ոչ մի կերպ չի ավարտվում։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից