Գազայի հատվածում Իսրայելի հրթիռային հարձակումներից 130-ից ավելի շենք է ավերվել

Գազայի հատվածում Իսրայելի հրթիռային հարձակումներից առնվազն 132 շենքեր են ավերվել, վնասվել են տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի հրապարակված զեկույցում:

Այսպես, ըստ զեկույցի, որը հիմնված է հասարակական աշխատանքների նախարարության և առափնյա անկլավի բնակարանաշինության տվյալների վրա, «132 շենքեր, որոնք ներառում էին 621 միավոր կիացարան և կոմերցիոն օբյեկտներ, ամբողջովին ավերվել են, 316 տուն լրջորեն վնասվել է և պիտանի չէ բնակության համար»: Եվս 6500 բնակելի միավորներ միջին կամ աննշան վնասվածքներ են ստացել: