Եթե խոսենք թշնամուն Հայաստան կանչողների մասին, ապա պատմականորեն դրանք հակաՀայաստանի չհերոսներն են

Եթե խոսենք թշնամուն Հայաստան կանչողների մասին, ապա պատմականորեն դրանք հակաՀայաստանի չհերոսներն են։ Օրինակ՝ 20 տարի առաջ գրված այս հոդվածում ապագա կապիտուլյանտը ռուսի ինադու հրավիրում էր թուրքերին Սյունիք, իսկ այսօր արդեն կյանքի է կոչում դա։ Նույնը նաև թշնամուն Շուշի մուղամ լսելու հրավերի մասին։

Ես երկար եմ խորհրդածում, թե ինչու են մարդիկ դառնում հակաՀայաստանի կրող։ Կարծում եմ՝ շատ հաճախ պատճառն անձնական-հոգեբանական է. դրանք կռվից փախչող և անուժ մարդիկ են։ Երեկ ընկերս հիշեցրեց, որ 2008 թ., երբ արցախցիներին ատող հակաՀայաստանի ներկայացուցիչներին հիշեցնում էր, որ արցախցի մարտիկները 1918-ին Սարդարապատի կռվում լուրջ մասնակցություն են ունեցել՝ պահելով Հայաստանը, նրան ասել են՝ «է թող չպահեին»։ Կամազրկության ու թասիբի բացակայության կատարյալ դրսևորում՝ «ես քաքլան վախկոտ եմ, համաձայն եմ թուրքի աղախինը լինել, իսկ դուք ինձ երեսով մի՛ տվեք, որ դուք պայքարող տեսակ եք, ես կգամ իշխանության, կհալածեմ ձեզ, ու դուք էլ չեք լինի, բոլորն իմ նման կլինեն»։ Սա է այսօր կատարվում Հայաստանում։

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջից