Բեռնատարը չի կարողացել մտնել Խանջյան փողոցի թունելներից մեկը

Քիչ առաջ արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանի Խանջյան փողոցի ստորգետնյա թունելներից մեկում:  Panorama.am-ի տեղեկացմամբ, բարձր բեռնատար մեքենայի վարորդը, չնայած փակցված գրությանը, թե քանի մետր բարձրության մեքենա կարող է մտնել ստորգետնյա թունել, ուզել է մտնել: Դա նրան, իհարկե, չի հաջողվել ու վնասել է մեքենան: