Գագիկ Ծառուկյանը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

«Քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը՝ մասնավորապես Սյունիքի մարզի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և լարվածությունը թոթափելու ՌԴ դերակատարությունը»,- տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջը։