Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ բերման են ենթարկվել ծեծի կասկածանքով․ ՀՀ Ոստիկանություն

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ ոստիկանություն բերման են ենթարկվել ծեծի կասկածանքով։ Այս մասին Tert.am-ի հարցին, թե ինչ հիմքով են բերման ենթարկվել և քանի անձ, հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։

«Երկու անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին ծեծի կասկածանքով, հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր»,– ասացին Ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։