Զարիֆը Հռոմում առաջարկել է Իսրայելին միջազգային դատարանի առջև կանգնեցնել՝ «պաղեստինցիների դեմ ռազմական հանցագործությունների համար»

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Զրույցի բովանդակությունը և մանրամասները չեն հաղորդվում։ Հայտնի է, որ Զարիֆը ժամանել է Հռոմ, որտեղ նախատեսված են բանակցություններ իտալացի գործընկեր Լուիջի Դի Մայոյի հետ։ Հաղորդվում էր նաև, որ իրանական դիվանագիտության ղեկավարը կհանդիպի Վատիկանի պետական քարտուղար (կառավարության ղեկավար) կարդինալ Պիետրո Պարոլինի հետ:

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունում հաստատել են, որ Ֆրանցիսկոսը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Զարիֆը, որը Հռոմ է ժամանել շաբաթ օրը, առաջարկել Է Իսրայելին կանգնեցնել միջազգային դատարանի առջև՝ «պաղեստինցիների դեմ ռազմական հանցագործությունների համար»: