«Հրապարակ»․ Այս պահին խուզարկում են էշով ակցիա իրականացրած իջևանցու տունը (տեսանյութ)

Էշով Նիկոլ Փաշինյանի հետևից Երևան եկած նրա համերկրացի Սևադա Ղազարյանի տանն այս պահին խուզարկություն են կատարում, ոստիկանները Ղազարյանի տանը թմրանյութ են փնտրում։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ իջևանցին էշով եկել էր Երևան, ավելի կոնկրետ՝ Ազգային ժողով, Փաշինյանին հետ տանելու։ Ակցիայի կեսից ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացուն՝ էշին թողնելով մենակ։ Ոստիկանական բաժանմունքում նրա գրպանը փորձել էին թմրանյութ գցել, սակայն դատաբժշկական փորձաքննության արդյունքները բացասական են եղել և իրավապահները ձախողված օպերացիան, թերևս, փորձում են ավարտին հասցնել քաղաքացու տանը։

Ավելին՝ տեսանյութում