Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուսական խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում։