Հայաստանն ինքնիշխանությունը պահպանելու շանս ունի՞ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից հայկական տարածքները գրավելու և դիրքավորվելու փաստին՝ քննարկելով բանակցային գործընթացը և դրա անարդյունավետությունը։

Ինչո՞ւ են ադրբեջանցիները հանգիստ եկել և դիրքավորվել հայկական տարածքներում, արդյոք Հայաստանի և ադրբեջանցիների միջև պայմանավորվածություններ կան, որոնց մասին հայ հանրությանը չեն տեղեկացնում։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ադրբեջանական տարածքային ագրեսիան և ինչու հնարավոր չի լինում նրանց հետնահանջ պարտադրել։

Անդրադարձանք նաև տեղեկատվական բլոկադային, որում այսօր գտնվում է հայ հանրությունը, մի բան, որ տեղի ունեցավ նաև արցախյան պատերազմի ժամանակ, արդյունքում մեզնից աննկատ հանձնվեց Արցախի մեծ մասը։

Խոսեցինք նաև արտահերթ ընտրություններից և ՀԱԿ-ի հնարավոր մասնակցությունից այդ ընտրություններին։ Սոս Հակոբյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ազգային համաձայնություն ձևավորելու առաջարկի մասին արած հայտարարությանը։ Իրատեսակա՞ն է հույս կապել ընտրությունների հետ՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը ընտրությունները կեղծելու, հանրային տրամադրությունների և ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշների հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում