Գազայում Իսրայելին մեղադրել են ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ

Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Գազայի հատվածի գնդակոծությունների ժամանակ, որոնք արդեն մեկ շաբաթ է՝ չեն դադարում։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ,  Այսպիսի պնդմամբ Al Jazeera հեռուստաալիքի եթերում հանդես է եկել անկլավի հյուսիսային հատվածի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Հասան ալ-Ջամասին։

«Օկուպացիոն զորքերն առավոտվանից ութ ֆոսֆորային ռումբ են նետել»,- ասել է նա։

Ինչպես հրապարակված հայտարարության մեջ ճշգրտել է Գազայի հատվածի Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը, իսրայելական բանակը առավոտյան ժամերին հարված է հասցրել պորոլոնի արտադրության ֆաբրիկաներից մեկին Գազայի հատվածի Ջաբիլիայի ճամբարից արեւելք՝ օգտագործելով «բռնկվող ֆոսֆորային» զինամթերք և ծխագլանային պայթուցիկներ։ «Գնդակոծությունը հանգեցրել է խոշոր հրդեհների առաջացման ձեռնարկության պահեստներում, քանի որ այնտեղ  կային դյուրավառ նյութեր»,- ասվում է վարչության հայտարարությունում։

Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանում այս տեղեկատվությունը։ Այն առայժմ հնարավոր չէ ճշտել այլ աղբյուրներից։