Սրանք նույնիսկ ՀԿ-ների կարծիքին սպասելը կհիմնավորեն, միայն թե այդ ժամանակ թուրքին ու ադրբեջանցուն հնարավորություն տան ավելի հիմնավոր մխրճվել Հայաստան

Քանի օր է՝ հայկական սահմանների անձեռնմխելիություն գոյություն չունի արտահայտությունն առարկայացվել է։

Առարկայացան նաև այն վախերը, որ Հայաստանի պետության սահմանը բանակցության թեմա է։

Ավելի վատ՝ սահմանի վերաբերյալ բանակցում է Արցախում խաղաղապահի մանդատ ունեցող հրամանատարը։

Այս մտքերում արտահայտված որևէ իրականություն նորմալ չէ։

Դրանցից գոնե մեկի գոյությունն արդեն երկրում լուրջ ու համակարգային փոփոխությունների ու իշխանության հանդեպ անհանդուրժողականության առիթ պետք է դառնար։

Իսկ մեր երկրի իշխանությունը զավթածներին ո՛չ այս երեք մտքերը, ո՛չ էլ ժամ առ ժամ վատթարացող իրավիճակը չեն հետաքրքրում։

Սրանք «ձևը» գտել են։

Մեկ նստած Մուրադովին էին սպասում։

Մեկ նստած՝ ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը։

Մեկ՝ ԵԱՀԿ-ին։

Ու այս ցանկն անվերջ սրանք կարող են շարունակել։

Սրանք նույնիսկ ՀԿ-ների կարծիքին սպասելը կհիմնավորեն, միայն թե այդ ժամանակ թուրքն ու ադրբեջանցուն հնարավորություն տան ավելի հիմնավոր մխրճվել Հայաստան։

Հ.Գ. Ու սրանք հըլը ուզում են համոզել, որ ինքնիշխան են ու ընտրություն կարող են անցկացնել։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից