Երուսաղեմի մոտակայքում փլուզվել է սինագոգի տրիբունան. կան տասնյակ տուժածներ (տեսանյութ)

Երուսաղեմի մերձակայքում գտնվող սինագոգում փլուզվել է տրիբունան, որտեղ  տասնյակ մարդիկ էին գտնվում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի շտապ բուժօգնության ծառայության աղբյուրին, կան բազմաթիվ տուժածներ:

Բժիշկներն օգնություն են ցույց տալիս մոտ 60 տուժածի, որոնցից 10-ի վիճակը ծանր է: Հաղորդվում է, որ առնվազն մեկ մարդ մահացել է միջադեպի ժամանակ:

Գործակալությունը նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է տրիբունայի փլուզման պահը: